Իսրայելը կարո՞ղ է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողությունների համար․ Անկասկած․ Հակոբ Բադալյան

Հնս 14, 2025

«Իսրայելը կարո՞ղ է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողությունների համար: Անկասկած: Ադրբեջանը գլխավորապես հենց դրա համար էլ պետք է Իսրայելին»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Իրանն այդ դեպքում կարո՞ղ է հարվածներ հասցնել Ադրբեջանին: Թերեւս ոչ: Որովհետեւ Իսրայելը Ադրբեջանի տարածքը չի օգտագործելու այսպես ասած բաց թիրախավորման համար, իսկ պատասխան թիրախավորումն այդ դեպքում նշանակելու է պարզապես հարված Ադրբեջանի տարածքին, ինչը Իրանը չի գտնի նպատակահարմար:

Միեւնույն ժամանակ, որեւէ կերպ բացառելի չէ, որ առավել ստույգ տեղեկատվության դեպքում Իրանը հասցնի թիրախային հարվածներ: Բայց, դա կապված մասշտաբներից, քաղաքական մի շարք հանգամանքներից: Այսինքն, այստեղ խոսք չի կարող լինել ական ընդ ական կամ ատամ ընդ ատաման սկզբունքով գործելու մասին: Այստեղ գործողությունները կամ դրանց բացակայությունը պայմանավորված են լինելու շատ ու շատ նուրբ հանգամանքներով:

Բայց, մի օրինակ բերեմ, ներկայացնելու համար, որ ինչքան էլ գրեթե անհավանական է դիտվում, որ Իրանը որեւէ գործողություն իրականացնի Ադրբեջանի դեմ, անհավանական չէ նաեւ որեւէ գործողությունը: Իսկ օրինակը՝ Իրան-Պակիստան փոխադարձ հարվածներն են, որ նախորդ տարի երկրները հասցրին միմյանց տարածքներին, հայտնելով ահաբեկչական խմբավորումներին թիրախավորելու մասին: Պակիստանն ու Իրանը հարվածեցին միմյանց տարածքներին, եւ շարունակեցին նորմալ հարաբերվել իրար հետ:

Ասել կուզի, քաղաքականությունը երբեք ու երբեք միագիծ եւ աներկբա երեւույթ չէ: Այո, այն պարունակում է իրատեսականության, ռացիոնալ գնահատումների համակարգ, որով էլ պետք է չափել, բայց թերեւս պետք չէ նաեւ բացառել ոչինչ, որովհետեւ նույն ռացիոնալությունը կարող է իքս պահի պահանջել քայլեր, որոնք մինչ այդ իհարկե եղել են ոչ ռացիոնալ:

Սրանով հանդերձ, նաեւ թերեւս հարկ է նկատել, որ, եթե անգամ ձեւավորվի որեւէ պահ ու իրավիճակ, որ Իրանը ռացիոնալ դիտի Ադրբեջանի տարածքում Իսրայելին թիրախավորելը, ապա դա Հայաստանի տարածքում բոլորովին «ծնծղաների» առիթ չէ, որովհետեւ դա կնշանակի, որ ռեգիոնում զգալիորեն անջատվում են  արգելակները:

Այս ամենը պարզապես՝ բարձրաձայն մտորում»։

Նմանատիպ նյութեր

Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա

Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա

Տեր Արարատ քահանա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում։ Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ...

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը հրապարակել է  նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և...

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ. Իրազեկում

Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ ավտոմեքենայի տաքացած սրահում...

Ես ինչ-որ մեկին հրամայե՞լ եմ, ասե՞լ եմ՝ մարդ վրաերթի ենթարկի․ ի՞նչ եմ արել ես․ Փաշինյան

«Պատկերացրեք՝ ավտոբուսի մեջ եք, ու այն մարդ է վրաերթի ենթարկում, լրագրողները ձեր հետևից ընկնեն, ասեն՝ ինչի՞ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն...

Փաշինյանը զուգադիպություն է համարում, որ անում է նույն բաները, ինչ ասում է Ադրբեջանը

Ադրբեջանի հոգևոր առանորդը հայտարարում է, թե Հայ Առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար, հարձակվում եք եկեղեցու վրա, Ադրբեջանը պահանջում է փոխել սամանադրությունը, սկսում եք գործընթաց, Ադրբեջանը...