Քիչ առաջ Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի արևմտյան Տումար շրջանը, ուր բնակվում են նաև հայ ընտանիքներ։ «Գանձասարի» հաղորդմամբ, կան վիրավորներ, արձանագրվել են նյութական վնասներ։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին՝ հարձակվելով պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության կենտրոնակայանի վրա։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական հարված են հասցրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող հրամանատարական կենտրոնին»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաների խոսքով, շտաբն օգտագործվել է Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները համակարգելու համար։ Գերատեսչությունն ընդգծել է, որ իրենք թույլ չեն տա ահաբեկիչներին «հենակետ հավաքել Սիրիայի տարածքում»։