Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Մյս 8, 2025

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը, պատգամավորների վրա հարձակվում են, խոսքի իրավունքը հաճախ սահմանափակվում է։

Այո, այս ամենը իրականություն է։ Բայց հարցը սա չէ։ Հարցն այն է՝ իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները։

Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ընդդիմադիրները չպետք է մասնակցեն նաև Երևանի ավագանու նիստերին, որովհետև այնտեղ էլ նույն լկտիությունն ու ճնշումն է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցողները չպետք է ոտք դնեն Նոր Նորքի թաղապետարան, որովհետև այնտեղ ընդդիմադիր քաղաքացիներին ծեծում են։ ՈՒրեմն պետք չէ նաև բողոքի ցույցեր ու ակցիաներ կազմակերպել, որովհետև այդ դեպքում էլ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառվում, իսկ կազմակերպիչնեի վրա կարվում են շինծու քրեական գործեր։ Մարդիկ պետք է զգուշանան նաև փողոց դուրս գալուց, որովհետև Փաշինյանի ավտաշարասյունը խելագարի նման սլանում է փողոցներով ու վրաերթ իրականացնում կամ վթարային իրավիճակներ ստեղծում։ Խնդիր է նաև սոցցացներում կարծիք արտահայտելը, որովհետև կարող ես ենթարկվել քրեական հետապնդման…

Ուրեմն ի՞նչ անել։ Հրաժարվե՞լ պայքարից, զիջել քո պայքարի խրամատը, թողնել դա էլ վերցնեն, թե՞ մնալ ու դիմակայել։ Որովհետև եթե մենք լքում ենք բոլոր այն հարթակները, որտեղ թշնամական մթնոլորտ է, ապա մենք հենց նրանց գործն ենք հեշտացնում։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...