Իշխանությունները ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել․ Գառնիկ Դանիելյան

19 Մայիսի, 2025

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։
Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։
Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։
Ինչպես բնակիչները, այնպես էլ ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։
 Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։
 Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։
Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։ Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։
Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։
Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն։

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...