Նոնսենս ու անոմալիա է, որ իշխանությունը վերջում վեր է կենում և ճողոպրում իր իսկ հրավիրած նիստից։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Եթե վստահ եք ձեր ասելիքի մեջ, կասկածներ չունեք՝ մնացեք բանավիճեք, նույն տրանսպորտի հետ կապված։ Բայց դուք ո՞նց կարաք բանավիճեք, եթե նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ արդեն իսկ տիար Ավինյանն ընդունում է, որ այո՛, բոյկոտը կա»,- նշեց նա։
Անդրադառնալով Նորքի թաղապետի հրաժարականին՝ Սուքիասյանը նշեց․ «Ուշացած հրաժարականի դիմումը գրոշի արժեք չունի։ Արձագանք չեղավ, ընդամենը ինչ-որ դատապարտում և վերջ, որը կանաչ լույս վառեց Ստեփանյան Գևորգի ընտանիքի վրա հարձակվողների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։