Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ՝ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները: 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ, իշխանութունը ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք և անցնելու ենք հստակ գործողությունների»,- նշեց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյան:
Մանրամասն՝ տեսանյութում: