Ճիշտն ասած, ես չեմ կասկածում մեր հաղթանակի վրա և վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը ևս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
«Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական ճիշտ բանավեճի առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի ինչ է: Իրենք երկու խնդիր են լուծում․ Մեկ՝ իրենց այսպես ասած նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանել: Հավատացած եղեք, որ մենք էդ մակարդակի չենք իջնելու: Մեկ, երկու փոքր հումորային, շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել»,- ասաց նա:
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով)...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են Քննչական...
«Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ, իրենց լեզվով ասած՝ պատմական զեղծարարության...
Իրանը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և ավարտեն դրանք՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին դադարեցնել փոխադարձ...
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի վերջնարդյունքը հայտնի կլինի հունիսի 14-ին։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 11-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան Հովհաննես...