Այսօր՝ մարտի 27-ին վաղ առավոտյան, իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը, ինչպես նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից ու աջակիցներից մի քանիսի բնակարանները։
«Պարտվելու հոտը զգացել են։ ժամանակն է այս բռնապետական, դավաճանական իշխանություններին քշել ու վերջացնել։ Հայ ժողովուրդը, Հայաստանը իրավունք ունի լավ ապրելու ու ազգային պետություն կերտելու» ,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։