Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ապր 28, 2025

Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում. այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը: Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները», — ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։

Իրանի նախագահը, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը և հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը:

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը:

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...