Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել․ Արա Պողոսյան

Հնս 23, 2025

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին։ Այժմ, Մեջլիսի կողմից որոշումն ընդունելուց հետո մնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որոշումը, որը կլինի վերջնական։
Իրանն ըստ էության ունի երկու խաղաթուղթ, որոնք կարող է խաղարկել`
1. Հորմուզի նեղուցի փակումը, որը տնտեսական և լոգիստիկ լրջագույն խնդիրներ կառաջացնի, թանկացնելով հատկապես նավթի գները,
2. Միջուկային զենքի ստեղծումն ու հաջող փորձարկումը, որը կդարձնի անիմաստ հակամարտության ակտիվ փուլը այն իմաստով, որ կողմերը կամ պետք է մտնեն միջուկային պատերազմի մեջ, կամ որոշեն բանակցել։
Ենթադրյալ միջուկային պատերազմը արդեն իսկ կնշանակի Իսրայելի լիակատար ոչնչացում, հաշվի առնելով Իսրայելի տարածքը, իսկ Իրանի դեպքում հսկայական տարածքներ ունեցող երկիր է, որը այս դեպքում առավելություն կարելի է համարել։
Ասել է թե միջուկային պատերազմը լրիվ անիմաստ ու կործանարար կլինի, ինչի համար էլ կարծում եմ, որ բանը դրան չի հասնելու։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան...

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական...

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի...

Սպիտակում անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով վնասվել է համերգի տեխնիկան, համերգը հետաձգվել է

Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ, Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի...

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող...