Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

7 Ապրիլի, 2025

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ  կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը անընդհատ կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց կարողությունները։ Մենք ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի։ Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, անմիջապես կստանան համարժեք կոշտ պատասխան»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաղային զգուշացում է արել նաև հարևան երկրներին։

«Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում, որ երրորդ ուժերի կողմից իրենց տարածքից սադրանքներ և հրկիզումներ իրականացնելու ցանկացած փորձ կունենա իր հետևանքները։ Կրակի բնույթն այնպիսին է, որ այն արագ տարածվում է»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր

Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը․ «Փաստ»

Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի շուրջ ընթացող ամենախորքային բանավեճերից մեկն արտահայտվում է երկու հասկացությունների միջոցով՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը պարզապես քաղաքական կամ աշխարհագրական տարբեր պատկերացումների...

Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ»

Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, 2015-ին, երբ եղել է 25 տարեկան, աշխատել է «Ախթամար տուր» տուրիստական ընկերությունում՝ որպես էքսկուրսավար։ Նա տուրիստական խմբեր է...

Պարտության հոտը. «Փաստ»

Պարտության հոտը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ...

Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ․ «Հրապարակ»

Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ, Իջեւանում Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում։ Նշվում է, որ քրեական ոստիկանների մեծ մասը Տավուշի...

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար․ «Փաստ»

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթի հրապարակմամբ, Փաշինյանի քարոզչական պաստառը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը ոստիկանության Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում մայիսի 16-ին, շուրջ 9:30-ին, դրսևորել է անհավասարակշիռ վարք, շտապօգնությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, ապա...