Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Ապր 7, 2025

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ  կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը անընդհատ կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց կարողությունները։ Մենք ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի։ Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, անմիջապես կստանան համարժեք կոշտ պատասխան»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաղային զգուշացում է արել նաև հարևան երկրներին։

«Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում, որ երրորդ ուժերի կողմից իրենց տարածքից սադրանքներ և հրկիզումներ իրականացնելու ցանկացած փորձ կունենա իր հետևանքները։ Կրակի բնույթն այնպիսին է, որ այն արագ տարածվում է»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր

Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է. հայտարարություն

Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է. հայտարարություն

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է. «Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց...

Կառավարությունը նստել ա տաք սենյակներում․ ժողովո՛ւրդ, դե արի՝ ապրի. Քաղցրաշենի բնակիչ

Արտաշատ խոշորացված համայնքի բնակավայրերը լրջորեն տուժել են ուժեղ կարկուտից: Քաղցրաշեն գյուղի բնակիչները լրագրողների հետ զրույցում նշում են, որ հեկտարներով բերք են կորցրել, իսկ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն: Գյուղացիների խոսքով...

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում...

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը չընդունվեց: «Նախագծին դեմ քվեարկեցինք նաև այն պատճառով, որ ընդդիմությունն այս նախագիծը...