Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո

Հնս 14, 2025

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանի դեմ Իսրայելի գործողությունները։

«Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։

Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։

Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները խիստ մտահոգիչ են, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Իրավիճակի հետագա ծավալումն անխուսափելի բացասական հետևանքներ կթողնի, հատկապես՝ խաթարելով տարածաշրջանի խիստ փխրուն կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը։

Խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով, ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները և անընդունելի համարում միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և համոզում հայտնում, որ լայնածավալ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը բանակցային գործընթացն է»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Ժողովուրդն իրավունք ունի ունենալ իրական պաշտպան, ոչ թե Անահիտ Մանասյան։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Հայաստանում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի, որի միակ գործառույթը միջազգային կազմակերպություններին տեղավորեցնելն է՝...

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար. 1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության...

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ...

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում,սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ...