Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել մի քանի պայմաններ․ Վարդան Ոսկանյան

Ապր 15, 2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական դիվանագիտության այնպիսի վարպետաց դաս էր, որ դա ստիպված են խոստովանել նաև Իրանի թշնամի Իսրայելում, որտեղ արդեն իսկ անհանգստություն կա առ այն, որ իրանական կողմը կկարողանա հասնել հաջողության. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նախ՝ գտնվելով միջուկային տերության, այսպես կոչված, նախաշեմային կարգավիճակում, երբ միջուկային զենք ստեղծելը ոչ թե տեխնոլոգիական, այլ զուտ քաղաքական որոշման հարց է, Իրանը հնարավոր ուժեղ դիրք է զբաղեցրել հենց բանակցություններից առաջ՝ լիուլի օգտվելով այդ հանգամանքից։

Երկրորդը՝ իրանական կողմը բանակցությունները սկսել է նախաբանակցային սեփական պայմանի ամբողջական բավարարմամբ, որի համաձայն՝ առաջին փուլում բանակցողների միջև ուղիղ հանդիպում տեղի չի ունեցել՝ նույնիսկ այն հանգամանքներում, երբ կողմերը գտնվել են միևնույն երկրում և միգուցե նույն շենքի ներսում։

Երրորդը՝ դատելով ԶԼՄ-ներում առկա ոչ պաշտոնական արտահոսքերից՝ Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել հետևյալ պայմանները՝
1. միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ այդպիսի զենքի տիրապետող Իսրայելը ևս պետք է հրաժարվի իր միջուկային զինանոցից,
2. Իրանի սառեցված բոլոր ֆինանսական միջոցների ապասառեցում,
3. իրանական նավթի վաճառքի վրա դրված բոլոր պատժամիջոցների չեղարկում,
4. միջուկային ոլորտում Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցների չեղարկում։

Արդեն հայտնի է, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Իտալիայում», — նշել է Վարդանյանը։

Հավելենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, որ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է Իտալիայում: Նրա խոսքով՝ կողմերը կրկին կբանակցեն Օմանում։

Նմանատիպ նյութեր

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների...

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Գարեգին Բ-ն ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Տեր Եսայի քահանա Աթենյանը։ Հուղարկավորության արարողությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին,...

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը ազատվել է պաշտոնից

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը ազատվել է պաշտոնից

Սերգեյ  Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի...

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իչո՞ւ է աղմկում երիտասարդը 2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով...

Մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիա չհասցրինք, Թուրքիան ժխտումը հասցրեց Հայաստան․ «Կարճ ասած»

Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա...