Ինձ համար ընդունելի չի, երբ պատգամավորին ասում են հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Լրագրողի հարցին՝ վիրավորակա՞ն է արդյոք, երբ խորհրդարանի դահլիճում վարչապետը համբալ բառն է օգտագործում, Հակոբյանը պատասխանեց․
«Վարչապետը երևի աշխարհի ամենաբաց պաշտոնյաներից է, հնարավորություն ունենալու եք վստահաբար նրան հարցեր ուղղելու։ Վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը։ Ինձ դուր չի գալիս, որ ինձ ասում են հայրենիք հանձնող»։
Մանրամասն՝ տեսանյութում։