Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի հարց ունեմ:
Ասենք թե 2018-ի իշխանությունները ժողովրդից ու բախումներից վախեցան, ու փոխանակ գնային արտահերթ ընտրությունների, նիկոլին ընտրեցին վարչապետ:
Ու արեցին դա ա) լավ գիտենալով նոր Սահմանադրությամբ վարչապետին հասու դարձած գործիքակազմը, ու բ) չնայած որ մի քանի օր առաջ չէին վախեցել ժողովրդից ու բախումներից ու ամբոխի հենց մեջից նիկոլին ձերբակալել էին, ու մի սուտկա, մինչ նիկոլին ազատ արձակելը, ոչ մի բախում չեղավ, ժողովուրդը ոչ մեկին չկերավ, ոչ մի պետական գույքի չվնասեց, նույնիսկ մի հատ ոստիկանի կամ այլ պետական աշխատողի չկսմթեց:
Ասենք թե հավատում ենք, իրոք արտահերթ ընտրությունները 2018-ի մայիսին ավելի վտանգավոր էին (???) , քան նիկոլ ընտրելը ու այդպիսով միայն խուսափեցին բախումներից:
Ապա նույն 2018 հոկտեմբերին, երբ նիկոլը հրաժարական տվեց, որպեսզի` այդ պահին արդեն ունենալով գործադիր իշխանություն ու մի ամբողջ Մուկուչիան ( ինչը չուներ մինչև մայիսի 8-ը),անցկացնի արտահետթ ընտրություններ, ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը
ու գնալ արտահերթ ընտրությունների:
Հիմա կասեք NIKOLE ELI JOXOVRDIN BEREL ER AZGAIN ZOXOVI MOT, VAXECAN BAXUMNERIC:
Իսկ, օրինակ, եթե մի շաբաթից, կամ երկու շաբաթից, երբ ոչ մեկի չընտրեցին վարչապետ, ու ենթադրենք, կրկին վախենում էին ժողովրդից , ինչու՞ ԱԺ մեծամասնություն ունեցող ուժը չդրեց նիկոլի թեկնածությունը ու կրկին չընտրեց նրան վարչապետ, ինչը թույլ կտար առնվազն ևս մեկ տարի պահպանել ԱԺ մեծամասնությունը ու ժողովուրդն էլ այդ ժամանակ հազիվ թե ջղայնանար ու ասեր «ինչու՞ նիկոլին կրկին ընտրեցիք վարչապետ» :
Չէ որ այդ ժամանակ, ըստ գործող առ այսօր Սահմանադրության ու պառլամենտական համակարգի, ՀՀԿ-ն էր իշխող ուժը, բացի այդ, ԱԺ- ում առկա ուժերից արդեն պարզ էր որ ՀԸԴ-ն նիկոլին չէր սատարում: