Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

Ապր 26, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։ Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։ Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով, հայտարարել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում: «ՄԱԿ-ի...

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

«Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նա նշում է. «Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց...

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է...

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում...

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։  «Սպուտնիկ Արմենիա»-ին  տեղեկությունը հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի...