Ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

Մյս 12, 2025

Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի զեկույցն ու հնչում են կոռուպցիայի մասին հայտարարություններ:
Շատ կուզեի այս պահին լինել ԱԺ-ում ու քպ-ական հոխորտացող պատգամավորներին հարց տալ, թե ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում որը շատ պատահաբար Շրջակա միջավայրի նախարարի հարազատ քրոջն է պատկանում, ով նաև շատ պատահաբար համատեղության կարգով թե աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնորենն և թե Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնորենը: Արդյո՞ք գիտեն որ հիշյալ անձին Հայաստանի պետական բյուջեից ամսական 3000 դոլար աշխատավարձ է վճարվում բառի իսկական իմաստով ոչինչ չանելու համար: Արդյո՞ք գիտեն, որ Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի միակ արտադրությունը յուրաքանչյուր տարվա մարտ ամսին էլի պետբյուջեի հաշվին մի քանի օրով ԱՄՆ գործուղվող Պետրոս Ղազարյանի մի քանի հարցազրույցներն են: Արդյո՞ք գիտեն որ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում ունի երկու ալիք ու դրանց դիմաց ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է վճարվում, մինչդեռ իրականում դա ոչ թե երկու, այլ մեկ ալիք է:
Այսքանն ասացի քանի որ այսօր թեման այդ մասին էր, մանրամասները խոստանում եմ շուտով՝ ապացույցներով:
Ի դեպ, դեռ չեմ խոսում այն մասին, որ 2019 թվականին աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի եկամուտը եղել է 4 միլիոն դոլար, 2020 թվականին՝ շուրջ 2 միլիոն դոլար, իսկ վերջին՝ 2023 թվականին ԱՄՆ հարկային ծառայության մոտ հայտարարագրել է ընդամենը 1200 դոլար եկամուտ:
Հույսով եմ այս թեմաների մասին կբարձրաձայնեն մեր ընդդիմադիր պատգամավորները:

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է․ իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու...

Ո՞ւմ փողերով է էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, գիտե՞ս․ Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանին

«Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանին ուղղված գրառում է արել Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն...

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե համայն հայության պաշտպանն է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին հենց հիմա...

Գան բոլորիս տուն մտնեն նոր հասկանանք ինչա կատարվում. Կարեն Կարապետյան

«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։  Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ...

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։ Այդ մասին հայտնում է  Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։ Որպես...