Ինչո՞ւ են Գալյանն ու Մակունցը թաքցնում Բոնոյի հետ հանդիպման մասին․ Panorama

Ապր 11, 2025

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը, որ ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ`  Վաշինգտոնում «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելու համար, ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ։

«Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չեմ հանդիպե՞լ»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Panorama.am-ը պետքարտուղարությունից տեղեկացավ, որ ապրիլի 9-ին  Լուի Բոնոյի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այն նախատեսված չի եղել լուսաբանման համար։ Սակայն ոչ դեսանատունը, ոչ էլ նախարարությունը որևէ տեղեկատվություն չեն տարածել ոչ միայն Բոնոյի, այլ հանդիպումների մասին։

Ինչո՞ւ որևէ տեղեկատվություն այդ հանդիպման վերաբերյալ չի հրապարակվել։ Ի պատասխան Panorama.am-ի հարցի ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ նախարարի այցի վերաբերյալ դեռ հրապարակումներ կլինեն, խնդրեց հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

 

Նմանատիպ նյութեր

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա: Պուտինը նաև հավելել է, որ...

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում երկրաշարժ է գրանցվել Ցնցումները գրանցվել են ժամը 09:40-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում (2 բալ...