Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ

27 Ապրիլի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այստեղ հարկ եմ համարում անդրադառնալ մի թեմայի, որը հաճախ է շոշափվում նախընտրական պրոցեսի կոնտեքստում:

Թերագնահատվում է այդ պրոցեսում սոցիալ-տնտեսական օրակարգի դերը եւ նշանակությունը: Զարմանալիորեն, այդ օրակարգը դիտվում է «կենցաղային» կամ «հասարակ» տրամաբանությամբ, եւ ըստ այդմ այդպես է դիտարկվում այն ուժերի գործունեությունը, որոնք մեծ շեշտադրում են անում սոցիալ-տնտեսական թեմատիկայի վրա:

Մինչդեռ, ի՞նչն է ցանկացած պետության արտաքին քաղաքականության՝ թե հիմքը, թե նաեւ կարեւորագույն նպատակներից մեկը: Իհարկե՝ տնտեսական կարողությունների եւ ռեսուրսների ընդլայնումը: Ինչի՞ համար է ներկայիս դե ֆակտո համաշխարհային պատերազմը, որն է դրա առանցքային նպատակներից մեկը՝ համաշխարհային ռեսուրսների համար, դրանց տեղափոխման հաորդուղիների համար պայքարը, որովհետեւ նոր սառըպատերազմյան «դարաշրջանում» հենց այդ ռեսուրսներն են որոշելու գերտերությունների ուժերի հարաբերակցության հետագա ընթացքը:

Հայաստանն իհարկե գերտերություն չէ, բայց պետություն է, որի համակարգային կենսունակությունը լինելու է իր սոցիալտնտեսական կարողություններին, կառավարման արդյունավետությանը ուղիղ համեմատական: Մենք կարող ենք խոսել ազգային մեծ նպատակների մասին, բայց այդ խոսքերը կմնան բաժակաճառ, եթե մենք չենք կարողանում ստեղծել աշխատատեղեր, եթե չենք տիրապետում օրինակ ներդրումներ ներգրավելու, այդպիսով միջազգային գործընկերային հարաբերություններ կառուցելու, հետեւաբար մեր քաղաքական ու տնտեսական շահընկերների շրջանակը մեծացնելու գործնական կարողությունների, եթե մենք բացառապես արտաքին տնտեսական կոնյուկտուրայի խնամքին ենք, առանց ներքին արդյունաբերականացման, եթե մենք չենք կարողանում կառուցել սոցիալ-տնտեսական այնպիսի համակեցություն ու կառուցվածք, որը մի կողմից կնպաստի հանրային սոցիալ-հոգեբանության կայունացմանն ու առողջացմանը, իսկ մյուս կողմից՝ կձեւավորի արդեն ավելի մեծ նպատակների սպասարկման պետական կարողության հիմքը:

Ահա, թե ինչու է շատ կարեւոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին,, ներկայացնում են դրա վերաբերյալ առաջարկներ»:

Նմանատիպ նյութեր

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել...

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության...

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը ճեպազրույցի ժամանակ։...

Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Այս ամենից հետո նոր շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու ենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է...

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի-ն խիստ քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունները, որոնցում վերջինս բացահայտ խոսել է իրանական ակտիվների առգրավման մասին։ Դիվանագետը համապատասխան գրառումը հրապարակել է սոցիալական ցանցում՝ կից...