Ինչի՞ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել․ Փաշինյան

Ապր 3, 2025

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրային խորը ճգնաժամ է։

Որպես օրինակ խոսեց վարորդական իրավունք չունենալով՝ մեքենա վարելու մասին․

«Երեկ «Իրական Հայաստան»-ի շրջանակներում հանդիպել եմ քաղաքացիների հետ ու մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ ես չէի ուզում այդպես ասեի՝ մտածելով, որ տենց էլի հերթական անգամ սուր ձևակերպում կանեմ անհարկի, շատ լավ ասում եք 95 տոկոսը,ա սացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա՝ նշելով, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։ «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»- ասաց նա։

Մանրամաս՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ և քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը: «Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն...

Խոշոր վթարի մասնակից է դարձել կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Խոշոր վթարի մասնակից է դարձել կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի...

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար...

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Հանուն դրա նա ձգտում է Ուկրաինայում խաղաղության հասնել, ասել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նրան միշտ զայրացրել է այն փաստը, որ Բարաք Օբաման ստացել է, և նա այժմ կարծում է՝ Օբաման...