Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները․ «Փաստ»

Հնս 21, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ վախը, ավելի ճիշտ՝ սաստիկ վախերը դարձել են Փաշինյանի ու նրա իշխանության «գործունեության» միակ մոտիվատորը:

Երեկ Փաշինյանը Թուրքիա մեկնեց, և մինչ նա սրտատրոփ սպասում էր Էրդողանի հետ հանդիպմանը, հայ հասարակությունն էլ սպասում էր, թե ինչ տհաճ անակնկալ է նա Թուրքիայից հրամցնելու Հայաստանին ու հայությանը: Մեծամասնությունը, բնականաբար, ընդհանրապես ոչ մի լավ բանի սպասում չունի Փաշինյանից, նրա իշխանությունից, երեկ առավել ևս չուներ նրա թուրքական այս այցից: Չէր կարող ունենալ՝ հատկապես հաշվի առնելով այցին նախորդած ու այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախ՝ պատերազմ հայտարարվեց Եկեղեցուն, ապա կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկ երեկ, երբ Փաշինյանն արդեն մեկնել էր Թուրքիա և լայնածավալ ժպիտով սեղմում էր երրորդ-չորրորդ-տասներորդ ռանգի թուրք պաշտոնյաների ձեռքերը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնն ուղղակիորեն խճողված էր ոստիկաններով, ոստիկանական զորքերով, քաղաքացիական հագուստով «օպերներով»:

Հետո արդեն տեղեկություններ տարածվեցին «Սրբազան պայքարի» կողմնակիցների, քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների, բերման ենթարկելու, «զրուցելու» մասին: Հատկանշական է պատահական անցորդներից մեկի դիտարկումը. «Տեսնես էս անգամ ինչ են տալու թուրքին, որ էս կարգի իրար են խառնվել…»:

Այո, ժողովրդական խոսքերը, որպես կանոն, ամենից տարողունակն ու դիպուկն են:

Ուրեմն, ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ռեպրեսիվ անկանոն շարժումները:

Նախ՝ այս ամենը խոսում է իշխանությունը կորցնելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի ակնհայտ վախերի մասին: Նույն վախերի հետևանք են նաև վերջին օրերին նրա անհավասարակշիռ վարքն ու «ելույթները» Ազգային ժողովում, որից նույնիսկ իր շատ թիմակիցներ են ապշել: Մյուս պատճառն, իհարկե, թուրքական այցն էր, ինչպես նաև այդ այցի հետ կապված հետևանքները:

Այսինքն, նա իր ջղագրգռությամբ, «հոսանքահարմամբ», իրավական «բեսպրեդելով» ու, ընդհանրապես, բոլոր անկանոն շարժումներով մատնում է, որ այս ամենի մեջ ոչ թե բուն ներքաղաքական պատճառ կա, այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ըստ այդմ էլ՝ մատնում է իր ակնհայտ վախերն առ այն, որ Հայաստանի համար վտանգավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հետևանքով ժողովուրդն, ի վերջո, ոտքի կկանգնի և այդպես հոտնկայս հրաժեշտի «ողջույն» կուղղի Փաշինյանին՝ իր ՔՊ-ով հանդերձ: Ինքը հո գիտե՞ր, թե ինչու էր գնում Թուրքիա, ինչ էր սպասվում այնտեղ, առավել ևս՝ ինչ է սպասվում դրանից հետո»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո...

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և...

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, նույնիսկ բեմադրված մահափորձեր․ Արծվիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության վրա։ Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական...

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ «Տես է, Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իր իշխանության համար «իրական» վտանգ ներկայացնող, իրեն հեռացնելու միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբի։ Եկեք մտածենք, որ վախում ա...»։ Մեկ այլ գրառմամբ փաստաբանը հեգնել է․ « Այսօր ԱԺ-ում ծեծ չէր,...