Ինչի՞ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել․ Փաշինյան

Ապր 3, 2025

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրային խորը ճգնաժամ է։

Որպես օրինակ խոսեց վարորդական իրավունք չունենալով՝ մեքենա վարելու մասին․

«Երեկ «Իրական Հայաստան»-ի շրջանակներում հանդիպել եմ քաղաքացիների հետ ու մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ ես չէի ուզում այդպես ասեի՝ մտածելով, որ տենց էլի հերթական անգամ սուր ձևակերպում կանեմ անհարկի, շատ լավ ասում եք 95 տոկոսը,ա սացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա՝ նշելով, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։ «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»- ասաց նա։

Մանրամաս՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երթուղայինի վարորդին դանակահարողը մեկ այլ մեքենայի վարորդ է

Երթուղայինի վարորդին դանակահարողը մեկ այլ մեքենայի վարորդ է

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից...

Հոգով-մտքով ես լինելու եմ Ծիծեռնակաբերդում․ Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել

Հոգով-մտքով ես լինելու եմ Ծիծեռնակաբերդում․ Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության: «Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ...

Ոտքով Ծիծեռնակաբերդ քայլելը հարգանքի տուրք է գաղթի ճանապարհով անցած մեր բոլոր հայրենակիցների, մեր նախնիների հիշատակին. Քրիստինե Վարդանյան

Ոտքով Ծիծեռնակաբերդ քայլելը հարգանքի տուրք է գաղթի ճանապարհով անցած մեր բոլոր հայրենակիցների, մեր նախնիների հիշատակին. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Քչերը գիտեն, որ ոտքով՝ քաղաքի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլելը ևս իր մեջ խորհուրդ ունի։ Դա յուրատեսակ հարգանքի տուրք է գաղթի ճանապարհով անցած մեր բոլոր հայրենակիցների, մեր նախնիների...

Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ»

Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ»

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:...

Որևէ քաղաքական ուժ դեմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններին, դա ՔՊ-ի միֆն է․ Վարդանյան

Դաշնակցությունը ոչ միայն երբեք դեմ չի եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններին, այլ նաեւ կվարեր դրանք, եթե իշխանության լիներ։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր «Հայաստան»...