Իմպիչմենտի տապալման դեպքում այն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը․ Ռուբեն Հակոբյան

Մյս 17, 2025

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ

Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական ընտրարշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար Ղազարյանի անկեղծությանը, կարծում եմ ինքն էլ է համոզված, որ այն այս պահին գործնականում իրականություն դառնալու գրեթե որեւէ շանս չունի։ Այնպես չէ, որ չկան վարչապետի թեկնածուններ։ Բայց նաեւ չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնության անիրական լինելու պատճառով որեւէ հանրային դեմք, որպես վարչապետի թեկնածու, կհամաձայնի մասնակցել այս նախաձեռնությանը։ Իսկ իմպիչմենտի տապալման դեպքում այն կանդրադառնա խորհրդարանական ընդդիմության առանց այդ էլ բավականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։

Բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնությունը ծրագրավորված փորձում են օգտագործել ոչ թե ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցությանը եւ, մասնավորապես, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» հայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանավորված եւ համակարգված միացել են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Եւ կարծում եմ իր ելույթներում Էդգարը պետք է գնահատական տա նաեւ այս տեսակին, որ իր նախաձեռնությունը օգտագործում են իրենց այլ նպատակներ կյանքի կոչելու համար։

Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայորեն չի քննարկվել եւ գնահատական չի տրվել անցյալում գործած սխալներին, ինչի արդյունքում ծնվեց վարչապետ կոչված այս երեւույթը՝ ընդդիմադիր դաշտը միշտ հայտնվելու է տուրբուլետային գոտում, որտեղ հիմա գտնվում է։ Այո՛, համոզված եմ, դա է դարձել ընդդիմության դաշտի պառակտման գլխավոր պատճառներից մեկը։ Սպինոզան ասում է՝ եթե ուզում ես, որ ներկան տարբերվի անցյալից, ուսումնասիրի անցյալը։ Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դեպքերում պարտադրում է քննարկել եւ բացահայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետեւանքները, որպեսզի հետագայում դրանք նորից չկրկնվեն։ Առավել եւս, որ այդ սխալների պատճառով գլխատվել է Արցախն ու ստորացվել եւ վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջափակման եւ դիվանագիտական մեկուսացման մեջ։

Վստահ եմ՝ եթե ժամանակին ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնի միջոցներով չպատանդվեր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկվեր եւ գնահատական տրվեր գործող վարչապետ կոչվածի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում եւ փորձեին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլ կապաշխարեին եւ, ընդհանրապես, դուրս կգային քաղաքականությունից»։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...