Ի դեպ, Ադրբեջանը Պակիստանից պատվիրել է 40 միավոր JF-17 կործանիչ՝ կնքելով Պակիստանի պատմության խոշորագույն պաշտպանական գործարքը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4,6 մլրդ դոլար։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ հերթական զորավարժություններն է իրականացնում՝ «Անխախտ եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025»։
Հասկանալի է, որ բոլոր այս գործընթացներն ուղղված են Հայաստանի դեմ։
Իսկ ինչո՞վ է զբաղված այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը։ Ընկել է եկեղեցու և կաթողիկոսի հետևից, ինչը նույնպես գնահատվում է որպես գործընթաց Հայաստանի դեմ։
Փաստացի, այս պահին և՛ թշնամինների գործողություններն են Հայաստանի դեմ, և՛ Հայաստանի իշխանություններինը։