Ի դեպ, օկուպացված Արցախում ավարտվել են Արդբեջանի և Իրանի հերթական համատեղ զորավարժությունները։ Մանևրելով երկու թշնամի պետությունների միջև, նույն օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը Իսրայելում ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել։
Դրան զուգահեռ Ադրբեջանը շատ ակտիվ շարունակում է զինվել՝ ընդ որում ոչ պաշտպանական զինամթերք ձեռք բերելով, և առաջ մղել ՀՀ ապառազմականացման նախապայմանը։
Իսկ ինչո՞վ է զբաղված իշխանությունը այստեղ՝ Հայաստանում։ Գումարով բանակից ազատվելու նախագիծ են ներկայացնում, ակտիվացնում են պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման և այլն։
Հարցեր են առաջանում․ ինչի՞ն է պատրաստվում Ադրբեջանը, եթե իր գլխավոր նպատակը՝ գրավել Արցախը, արդեն իրականացված է, և արդյո՞ք պատահական են հայկական բանակի թուլացմանը տանող իշխանական թևի քայլերը։
Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով: