Ի դեպ, մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը։
Ընդամենը մեկ օր հետո վաղ առավոտից բոլորը տեղեկացան Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին ռազմավարություն քնարկած իշխանությունը հանցագործությանը չանդրադարձավ։
Օրվա երկրորդ կեսին ՔՊ-ականները ԱԺ-ում մերժեցին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը։ Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։
Փաստացի, իշխանությունը չի դատապարտում ակտիվ հասարակա-քաղաքական գործչի դեմ ոտնձգությւոնը, մեկ այլ դեպքում՝ բլոգերի ծեծը, չի պատժում լրագրողներին վիրավորած ՔՊ-ականներին, բայց ակտիվ քննարկումներ է տանում Մարդու իրավուքների պաշտպանության մասին։
Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով: