«Ի դեպ»․ «նաղդ» անկումներ և «նիսյա» հեռանկարներ

4 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, իշխանությունները ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը ներկայացնում են որպես Հայաստանի համար նոր հնարավորություններ և եվրոպական հեռանկար բացող քայլ։ Նիկոլ Փաշինյանը ևս բազմիցս խոսել է այդ վերացական հեռանկարների մասին։

Սակայն մի կարևոր հարց մնում է անպատասխան․ այդ օրենքն այս պահի դրությամբ կոնկրետ ի՞նչ է տվել Հայաստանին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բացվել է Հայաստանի տեսադաշտը։ Իսկ իրականում կոնկրետ բերել է հայկական գյուղմթերքի՝ հիմնական արտահանվող ուղղությունում սահմանափակումների, գյուղատնտեսության ոլորտում երկնիշ անկման, արտահանման կտրուկ անկման, աղքատության գյուղացիների շրջանում, աշխատանքի կորստի և այլն։ Հետևանքների ընդամենը մի մասը արդեն իսկ իր մաշկի վրա զգում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում այս որոշման հետևանքների մասին խոսվում է արդեն շատ ավելի առարկայական։ Օրերս Վլադիմիր Պուտինը արդեն երկրորդ անգամ ուղիղ հայտարարել է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ ինտեգրվելու անհամատեղելիության մասին։

Ուստի հարցը շատ պարզ է․ եթե իշխանությունը խոսում է եվրոպական ապագայի հնարավոր օգուտների մասին, ապա ո՞րն է այսօր արդեն ստացած կոնկրետ արդյունքը, և արդյո՞ք այն համարժեք է այն տնտեսական ու քաղաքական ռիսկերին, որոնք արդեն առկա են։

Այլ կերպ ասած՝ ԵՄ-ում պայծառ ապագան դեռ միայն խոստում է, իսկ դրա գինը Հայաստանը ստիպված է վճարել հենց այսօր։

 

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...