Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 6-ի կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 1։20-ի սահմաններում։
Թեև հաղորդագրությունը տարածվեց ժամը 12-ին, սակայն հսկանալի է, որ Նիոլ Փաշինյանին ԱԱԾ-ն դեպքի մասին զեկուցել է հայտնի դառնալուն պես։
Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը դեպքի մասին իմանալուց հետո։ 11։31 րոպեին ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել կաթողիկոսի մասին։
Ողջ օրվա ընթացքում որևէ բառ չխոսելով գերեվարման նոր դեպքից, Նիկոլ Փաշինյանը ևս եկ գրառում է անում 16։30 րոպեին, դարձյալ նույն՝ կաթողիկոսի թեմայով։
Ի դեպ, խնդրի հետ առնչվող և ոչ մի մարմին դեռևս հաղորդագրություն չի տարածել, թե ինչ է արվում թշնամու գերեվարած Կարեն Ջհանգիրյանին և Անդրեյ Գյագունցին հետ բերելու ուղղությամբ։ Նույն գերատեսչությունների ղեկավարները այս օրերին մեծ ջանասիրությամբ քննարկում էին կուսակրոնությունը ենթադրաբար խախտած հոգևորականների հարցը։