Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը այսօր փաստացի խոստովանեց՝ որն է եկեղեցու դեմ իր արշավի պատճառը․
«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ, օրինակ, ընդ որում, պատարագի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարագի տեքստից շեղվում են և հղում են անում Արցախի Հանրապետություն և այլն, և այլն»։
Ավելի ուշ, նույն ճեպազրույցի ժամանակ մեկ այլ խոստովանություն արեց Փաշինյանը․
«Երբ որ երկրի վարչապետը ասում է որ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ի՞նչ ա նշանակում։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ որ դիմում գրի»:
Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենին է Փաշինյանը խնդրել հրաժարական տա, որովհետև նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է, ուշադրություն, արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք։
Արցախի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, իր ազգի պատմությունի՞ց, թե՞ հարևան երկրից հնչող հավանական սպառնալիքներից։
Եթե այս իշխանության համար արցախյան հիմնահարցը քաղաքականապես փակված թեմա է, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է վերանա գիտությունից, մշակույթից կամ պատմական հիշողությունից։ Պատմությունը հրամանով չեն ջնջում։
Արցախը կա հազարամյակներ և շարունակելու է լինել, թեկուզ մի պահ՝ առանց հայերի․ իսկ իշխանությունների կյա՞նքը որքան է տևում․․․






