Ի դեպ, մինչ երկրի ղեկավարությունը ընկել է եկեղեցու հետևից, երկրում աճում է հանցագործությունների թիվը։
Եթե 2007 թվականին՝ երկրորդ նախագահի օրոք, մեր երկրում արձանագրվել է 8400 հանցագործություն, 2017 թվականին՝ երրորդ նախագահի օրոք, 20 հազար հանցագործություն, ապա Փաշինյանի օրոք՝ 2024 թվականին, ավելի քան 40 հազար։
Վերջին օրերին մշտապես հայտարարվում են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների մասին։ Լրահոսը լի է նյութերով, թե ինչպես է, օրինակ, 8-րդ դասարանի աշակերտը կրակում դպրոցի պատուհանին, 15-ամյա պատանին դանակով հարվածում 16-ամյա եղբորը, կամ անչափահասների վիճաբանությանը ծնողներն են խառնվում և էլի զոհ է լինում։ Կարելի է անվերջ թվարկել, անչափահասների մասնակցությամբ արդեն ամեն օր են կրակոցները, ռազբորկաները, աճել են նաև ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թվերը։
Թե ինչով է զբաղված իշխանությունը այդ ընթացքում, արդեն նշեցինք, իսկ արդյո՞ք ժողովուրդը դա էր սպասում։