Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտ, իշխանությունը՝ ոստիկանական տարբեր ուժերի միջոցով, հարձակում գործեց խաղաղ ցույց իրականացնող հազարավոր քաղաքացիների վրա։ Նետեց լուսաձանային նռնակներ, ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին։ 100-ից ավելի մարդ վիրավորվեց, քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունի պատճռով կորցրեց ձեռքը։
Մեկ տարի անց ստիպված ենք փաստել, որ որևէ ոստիկան պատասխան չի տվել խաղաղ ակցիան բռնի ուժի գործադրամբ ցրելու, քաղաքացիների առողջությանը ծանր ու որոշներինը՝ անդառնալի վնաս պատճառելու համար։
Սակայն փոխարենը պատասխանատվության են ենթարկվում ցուցարարները, որոնցից 16-ի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։
Ի դեպ, այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնում» կատարված այս ողբերգությունը, որքան էլ զավեշտալի է, որևէ արձագանք չստացավ Հայաստանում ներկայացված՝ մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից մշտապես խոսող միջազգային կառույցների կողմից։