Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում է Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին

Մյս 14, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հրապարակային կերպով հարցեր է ուղղել  Նիկոլ Փաշինյանին.

«Վստահ եմ, որ տեսել եք հայտնի 105 մանկապարտեզի տեսանյութերը, հիմա.

  1. Դուք հա՞շտ եք այս պատկերի հետ, որ այդ մանկապարտեզի վրա ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ համար վճարվել է 222 000 000 դրամ գումար (մեկ անգամ էլ կարող եք ուշադիր նայել տեսանյութերը)
  2. Ձեր համար նորմա՞լ է, որ 07.12.2023 թվականից (կից նամակում կարող եք տեսնել) փաստացի արձանագրվել է անորակ աշխատանքները և առ այսօր մանկապարտեզը մնում է խայտառակ ավիրված վիճակում, իսկ դրա համար զրո պատասխանադվություն կրող
  3. Հա՞շտ եք, որ Երևանի ՔՊ համասնական ցուցակի ավագանու թեկնածուի (ըստ մամուլի հրապարակումների) ընկերությունը այս որակի շինարարություններ է կատարում և փոխարենը սև ցուցակի մեջ հայտնվելուն, շարունակում է միլիոնավոր դոլարների նոր տենդերները «շահել»
  4. Ի՞նչպես կգնահատեք, որ դեռևս 2024 թվականի սեպտեմբերին այս մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն դեռ հույսի նշույլ էլ չկա , որ մոտ ապագայում կավարտվի շինարարությունը
  5. Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում է Սուրեն Պապիկյանի շրջապատի հետ . . .
  6. Հիմա հստակ պատասխանեք, եթե չկա հովանավորչություն և կոռուպցիա, ի՞նչու նման դեպքերի համար չկա ՄԵԿ կալանավորված անձ
  7. Այս ամենի համար ՄԵԿ քաղաքական պատասխանատուն դա երկրի վարչապետն է . . .

Նիկոլ Փաշինյան շարունակեք հետևել իմ սոցիալական էջերին, նոր բացահայտումներ են սպասվում

Կրկին բարևներ Կոպիրկինի «ֆան ակումբի» ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին . . .

Թե բա գումար չենք փոխանցել, ակտերը չենք ստորագրել (222 մլն դրամը «գողտու» Կիրիենկոն է փոխանցել, որ «Բուչայի» վրեժը լուծեր) վայ չսատկեն Ձեր «դասատուները»»։

Նմանատիպ նյութեր

Իրանի ԱԳՆ-ն հանցավոր է անվանել երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածները

Իրանի ԱԳՆ-ն հանցավոր է անվանել երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հասցրած հարվածները

ԱՄՆ գրոհը Իրանի միջուկային օբյեկտների դեմ հանցավոր է և անօրինական, հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մեզ՝ իրանցիներիս համար ԱՄՆ հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների...

Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանը մոտ 15 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Հաղորդվում է, որ դա իրականացվել է վերջին մեկ ժամվա ընթացքում: Քիչ առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս հաստատել է հունիսի 23-ի առավոտյան...

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը որոշեց էլ ավելի խճճել երթևեկությունը

Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից...

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

Ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում զինաթափման խորհրդանիշի առկայությունը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եւս մեկ հարված Բանակին Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։ Այլ...

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը...