Ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»

Ապր 22, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատ լեռը վաղուց է կորսված որպես աշխարհագրական կետ։ Սակայն հայության համար այն մշտապես եղել է յուրատեսակ խորհրդանիշ, որի հանդեպ ևս այսօր փորձում են ոտնձգություն կատարել օրվա իշխանությունները: Իսկ կարո՞ղ է, արդյոք, թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը, ի վերջո, ստիպել հրաժարվել նաև հայերի խորհրդանիշ Արարատից: Կարո՞ղ են, արդյոք, հասնել Հայոց ցեղասպանության մոռացության ու ուրացման: Կարո՞ղ են հաջողության հասնել իրենց ջանքերում՝ ժամանակի հետ հասնել ազգային արժեքների՝ լեզվի, Քրիստոնեության, պատմական Հայրենիքի, Ցեղասպանության մոռացման:

Ահա այս հարցերին է անդրադառնում «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 18:30-ին Երևանի Կինոյի տանը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։

Սցենարի հեղինակ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է նման ֆիլմ ստեղծելու անհրաժեշտության մասին. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն ինքնին կարևոր օր է, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից վարվող և խրախուսվող ժխտողական քաղաքականության համատեքստում կարևոր էր ապրիլի 24-ին պատրաստել այնպիսի մի հետազոտություն, այնպիսի գործ, որը նույնիսկ երկար տարիներ անց չի կորցնի իր արդիականությունը»:

Ի դեպ, հավելենք, որ ապրիլի 23-ին ֆիլմի ամբողջական տարբերակն արդեն հասանելի կլինի Alpha News-ի բոլոր հարթակներում, ինչպես նաև կհեռարձակվի տարբեր հեռուստաալիքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը Խնածախում անասուններ և տներ է վնասում․ «Հրապարակ»

Ադրբեջանը Խնածախում անասուններ և տներ է վնասում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք...

Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի․ «Ժողովուրդ»

Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։ Ըստ 2025թ. ապրիլի...

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. Պուտին

Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով, հայտարարել է Պուտինը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում: «ՄԱԿ-ի...

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

«Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նա նշում է. «Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց...

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է...