Ի՞նչ է մտածում և ձեռնարկում ԱԳՆ-ն՝ շենգենյան վիզաների գործընթացի բարդացման վերաբերյալ

Հնս 5, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրավասու չէ անմիջականորեն միջամտել կամ վերահսկողություն իրականացնել ՀՀ-ում գործող դեսպանությունների կողմից ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելուն: «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հարցման տեքստում մենք ներկայացրել էինք տարբեր քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացված բողոքները, այդ թվում՝ դեսպանատներում և վիզա կենտրոններում ժամադրությունների օրերի բացակայության, «փողով օրերի վաճառքի» մասին շրջանառվող լուրերի, Հունաստանի դեսպանատնից ստացվող չհիմնավորված մերժումների վերաբերյալ։ ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք` նշված հարցերի շուրջ ստացե՞լ են բողոքներ, տեղյա՞կ են իրավիճակի մասին, ինչո՞վ կբացատրեն իրավիճակը հատկապես հիմա, երբ ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացվել, խնդրի կարգավորման համար քննարկումներ ունեցե՞լ են համապատասխան երկրների ԱԳՆ–ների հետ, ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը։

Արտգործնախարարությունից նշել են՝ թեպետ չեն կարող միջամտել դեսպանությունների գործունեությանը, սակայն ցանկացած պատեհ առիթով գերատեսչության ներկայացուցիչները տարբեր մակարդակներում գործընկերների հետ քննարկումների ժամանակ բարձրացնում են խնդիրը, հատկապես ժամադրության օր ամրագրելու վերաբերյալ՝ «հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և քաղաքացիներից ստացվող բողոքները»:

«Քննարկումներում գործընկերները նշում են, որ ժամադրություններ ամրագրելու դժվարության հիմնական պատճառն այն է, որ հանրության շրջանում դեպի եվրոպական երկրներ ճամփորդելու պահանջարկը շատ ավելի մեծ է, քան այդ երկրների դեսպանությունների` օրական ստացվող դիմումները սպասարկելու կարողությունները: Պահանջարկի մեծացումն էլ իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից էական է եվրոպական նոր ուղղությունների և մատչելի թռիչքների հասանելիությունը»,- հավելել են գերատեսչությունից։

ԱԳՆ–ն հիշեցրել է, որ 2024թ. հուլիսին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումը, և ընդգծել, որ նախարարությունը ԵՄ անդամ երկրների հետ ակտիվ աշխատանքներ է տանում երկխոսության արագ և դինամիկ ընթացքի ապահովման ուղղությամբ:

«Այժմ արդեն աշխատանքներ են տարվում վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ, իսկ երբ դրանք բավարարվեն, ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից»,- հայտնել են նախարարությունից:
ԱԳՆ-ից նաև նշել են` գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ կրկին ընդգծել է, որ սա այն ոլորտներից է, որի միջոցով ՀՀ քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները և հակառակը: Հարցին անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ վերջին քննարկումների ժամանակ։

Նմանատիպ նյութեր

«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն Բադալյան

Թե՛ իմպիչմենտի գործընթացը, թե՛ իշխանություն - եկեղեցի հարաբերությունները ամբողջովին տեղավորվում են հաջորդ տարի կայանալիք ընտրությունների նախընտրական տրամաբանության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն...

Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմության դաշտը առավելագույնս մասնատել․ Արգիշտի Կիվիրյան

Սերժ Սարգսյանը փորձում է ընդդիմության դաշտը առավելագույնս մասնատել․ Արգիշտի Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը News.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իմպիչմենտը։ «Սերժ Սարգսյանի մոտ մշտական ոճ է՝ ասել մի բան, անել դրա հակառակը։ Ինչպես իշխանություններն են մշտապես մոլորեցնում հանրությանը, նույն այդ գծի մեջ...

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 12–ի նիստում որոշեց «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերակազմակերպել որպես «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»...

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ. Տեր Մովսես քահանա Սահակյան

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ. Տեր Մովսես քահանա Սահակյան

Տեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։ «Երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը...

36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ա պետք․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

36-ը ի՞նչ կապ ունի, մեզ 54 ա պետք․ Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

«Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չէ՞ իմպիչմենթի գործընթացը, երբ 36 պատգամավոր չկան»,- Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Պանթեոն այցելած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղեցին լրագրողները։ - Չէ, իհարկե չէ։ 36-ը ի՞նչ կապ ունի,- պատասխանեց Սերժ...