Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները․ «Փաստ»

Հնս 14, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք:

Սա՝ եթե ընդհանրացնելու լինենք ընդհանուր գաղափարը: Կարճ ասած՝ խոսքը «բանակից փողով ազատվելու» դրոշման ստացած օրենսդրական փաթեթի մասին է, որի անվանական նախաձեռնողը քպական Հայկ Սարգսյանն է, և որին կողմ է կառավարությունը: Բայց խնդրահարույց և հանրության կողմից ծաղրական և կոշտ արձագանքների արժանացած նախագիծը «ճյուղային» հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ. անհրաժեշտ էր 6 «կողմ» ձայն, քվեարկությամբ պարզվեց՝ 5 «կողմ» է, իսկ հանձնաժողովի քպական անդամներից մեկն էլ… «ձեռնպահ» քվեարկեց:

Դրանից հետո մթնոլորտն ավելի շիկացավ: Փոխադարձ կսմթոցներ հնչեցին հենց քպականների միջև: Կարելի էր երկար հետևել այդ «աչք շոյող» իրարուտոցուն, բայց այստեղ հետաքրքիր են նաև այլ հանգամանքներ: Նախ՝ բանից պարզվեց, որ իրենք՝ քպականներն էլ կամ նրանց մի որոշակի մասը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում անել, բացի այն, որ ուզում են օրինականացնել կաշառակերությունը:

Պարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպական քարոզչությունը ստում են (մեծ նորություն չէ, իհարկե), երբ հայտարարում են, թե «համակարգային կոռուպցիա չկա»: Այդ քարոզչական թեզը շարունակաբար հերքում է հենց օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը, երբ հետևողականորեն հայտարարում է, որ անխտիր բոլոր հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ավելին, նա նշեց, որ չի տեսել, որ որևէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա պարզ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի, կասկածի տեղիք է լինելու, որ բանակի և բժշկական հանրույթի միջև փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։

Այսինքն, փաստացի բավականին թափանցիկ ակնարկներ արվեցին առ այն, որ հիշյալ օրինագծի ընդունումն արգելակելու նպատակը առաջիկա զորակոչի ընթացքում ինչ-ինչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն տալն է: Բնականաբար, կարող են նաև հակադարձ մեղադրանքներ հնչել, որ խնդրահարույց օրինագծի ընդունմանը ձգտող շրջանակներն էլ իրենց որոշակի շահերն ունեն: Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ ներկայացված է այն աստիճան «հում» և անհեթեթ նախագիծ, որ նույնիսկ քպականների մեջ են գտնվել անձինք, որոնք դա հասկանում են և դեմ են դրան, որքան էլ որ դա զարմանալի հնչի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ «Ո՞րն է կարմիր գիծը Քպ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են: Սակայն...

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

«Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ...

Սա ո՞ր ժողովրդավարության մոդելի հետ կապ ունի․ հարց՝ Սամվել Կարապետյանի «գործի» մասին

Ձերբակալված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը միաժամանակ երեք երկրի քաղաքացիություն ունի։ Այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքական գործունեություն...

Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը

Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը

Երևանում Արցախի ներկայացուցչությանը շենքից զրկելը եղել է Ադրբեջանի պահանջը, որը հնչեցվել է Աբու Դաբիում։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval.az-ը: «Հատկանշական է, որ շենքից նրանց զրկելու որոշումը կայացվել է անցյալ շաբաթ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների...

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում կրկին դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։ Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման,...