Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բռնկման հետևանքով։ Fars լրատվական գործակալության համաձայն, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է նավահանգստից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քեշմ կղզում, մի քանի կմ շառավղով տեղակայված բոլոր շենք-շինությունների պատուհանների ապակիները կոտրվել են։
Իրանում հետաքննություն է սկսվել պայթյունի փաստով։
Ցավոք, կան նաև հարյուրավոր զոհեր։ Tasnim գործկալությունը հաղորդում է, որ վերջին տվյալներով՝ վիրավորները 516-ն են։
Պայթյունից տեսանյութերին կարող եք ծանոթանալ Yerevan.Today-ի տելեգրամյան ալիքում։