Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդհակառակը, արեւմտյան երկրների գլխավոր նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է, միմյանց դեմ հանելը, լարվածության նոր օջախներ ստեղծելը։ Հուսով ենք, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը հավասարապես կհասկանան մեր արդարացված մտահոգություններն այս հարցի վերաբերյալ եւ լիովին կգնահատեն ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց փոխգործակցության խորացման ռիսկերը»,- նշել է նա։