ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարվածները երկար չեն տևի։
«Հուսով եմ՝ սա շատ արագ կավարտվի: Գիտեինք, որ ինչ-որ բան է տեղի ունենալու։ Նրանք միմյանց դեմ կռվել են երկար ժամանակ՝ տասնամյակներ և նույնիսկ դարեր»,- ավելացրել է Թրամփը:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հաղորդում է The Guardian-ը։
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։