Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ»

Ապր 2, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի` մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ «օյաղանալուց» հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայելուչ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի:

ՔՊ-ի մյուս թեւը ճիշտ հակառակն է պնդում՝ Վիլեն Գաբրիելյանը, նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։

Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց: Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն, ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։

Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է․ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», եւ տեղեկացրել է, որ ինքնառաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում «հիվանդներ» շատ կան, ինքը միակը չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն»

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն»

«Ազատությունը» գրում է․ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի...

Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ Բայրամով

Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկմանը նորից կրկնել է նախապայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախորդ ամիս կողմերը վերջնական տեսքի բերեցին...

Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չէ. Արարատ Միրզոյանը` Բայրամովի մասնակցությամբ քննարկմանը

Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չէ. Արարատ Միրզոյանը` Բայրամովի մասնակցությամբ քննարկմանը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: «Հիմա մի շատ հետաքրիքր հարց կա, մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞քն, թե՞ ոչ»,-Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ...

Բայրամովը պնդում է` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի

Բայրամովը պնդում է` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի

«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ընդհակառակը` մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ...

Պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է

Պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։...