Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ․ «Հրապարակ»

3 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։

Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել:

Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ»

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։ Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝ բոլորը, իհարկե, շատ են...

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է. կառավարությանն «Գազպրոմ Արմենիա»-ից փոխանցվել է, որ առաջիկայում սպասվում է սակագնի վերանայում, հավանական է՝ թանկացում։ Թերթը գրում է, որ գազի սակագնի բարձրացման հայտը կարող է...

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

«Փաստ»-ի տեղեկություններով, այս պահին կա տրամադրվածություն ընդունելու որոշում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականապես որոշեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞...

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...