Հոր դեմ՝ չորս քրեական գործ, որդու դեմ՝ երեք. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու որդու կալանքի հետքերով․ «Ժողովուրդ»

29 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կաշառքի քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել:

Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ: Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին։

Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկ ամսում երեք մեղադրանք է առաջադրվել։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք առաջադրվեց, այս անգամ՝ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Սա էլ դեռ քիչ չէր, նոյեմբերի 20-ին տնային կալանքի տակ գտնվող նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին խուլիգանության գործով բերեցին Երեւան՝ ՀՀ Քննչական կոմիտե։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ինչպես հայտնել էր փաստաբանը՝ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»: Այս նույն գործի շրջանակում Գյումրիի քաղաքապետի նկատմամբ 3-րդ մեղադրանքն առաջադրեց։

Փաստացի այս պահին Վարդան Ղուկասյանի դեմ չորս քրեական գործ կա հարուցված եւ նա չորս քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Իսկ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ երեք քրեական գործ կա հարուցված ու նա ևս երեք վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։

Հայր ու որդի կալանավորված են։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով «Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը: Այսօր իր...

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի...

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է...

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...

32-ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

32-ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե...