Հիմար բաներով ձեր իշխանությունը խաբել է ժողովրդին․ Լևոն Քոչարյանը՝ ԱԳ նախարարին

14/03/2025 13:06

«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ երկրին աջակցում է մի մեծ երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին աշխարհի բոլորի առջև՝ խախտեով մարդու իրավունքները, համամարդկային նորմերը»,- այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Էս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, նորմալ ու բնական է։ Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք ասում ենք՝ դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել և ես շատ կասկածում եմ, որ էս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյաը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու նշել կոնկրետ քառակուսի կիոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։ 

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես կոչված «մտահոգությունները» փարատելու համար ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում, դրանից չեն հանգստանում, խոսում եք նոր սամանադրություն ընդունելու մասին։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի պահանջներ մեզ հետ կապված, դրանից շատ թեթև ակնարկում եք՝ վախվորած վիճակում։

Հետ եք քաշում մեր դիրքերը Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրենց կողմից անգամ խոսք չկա, որ պատրաստվում են հետ գնալ էն տարածքներից, որ օկուպացրել են։

Նրանք խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, թեման պահել օրակարգում, էն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր հիմնական երկրները այս մասին խոսում են։

Մեր մտավախությունները օդից չեն։ Էս ճանապարհին իրենք ստանում են ինչ ուզում են ու, ի վերջո, էն վտանգները, որ մեր երկրի գլխին կանգնած են, շարունակում են մնալ։

Իրենց կողմից չի երևում էն խաղաղասիրությունը, ինչպես որ ձեր կողմից է։ Ու բնական է, որ հայ ժողովրդի մեջ էս կասկածները լուրջ են։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների համաձայնեցումը նրանց պահանջներին ու հակառակը չենք տեսնում։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չենք կարողանում կիսել ու բնական ձևով էս հարցերը առաջ են գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանում մեղադրանքներ հնչեցրեց նախկին իշխանություններին, որ հարցը չեն լուծել և եկել-հասել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությանը։

Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Փաստորեն, ձեր խոսքերից ստացվում է՝ Արցախն ընդհանրապես պետք է իր ինքնորոշման համար չպայքարեր։ Ինքնորոշման ամրագրումը, որն իրենք արել են, էն ռազմական հաջողությունները, որ ունեցել ենք, ու նաև հետո դիվանագիտական ճամբարում ունեցել ենք, սա շարունակական աշխատանք էր, ու ամեն հաջորդ իշխանություն պետք է փորձեր էդ քարի վրա մի հատ ավել քար ավելացնել։ Այնինչ դուք եկել եք ու էդ ամողջ պատը փլել-գցել եք մի կողմ, ձեր զրոյական կետերով, պատերազմով, Պրահայում ճանաչելով։

Շատ ճիշտ է, պատմությունն իր գնահատականը տալու է, ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ, ում օրոք է այս ամենը տեղի ունեցել, ինչի արդյունքում է տեղի ուեցել։ Միշտ էլ կարելի է ինչ-որ բան ավերել, վերացնել ու հետին թվով փորձել սրբագրել, թե՝ կարելի էր էս ժամանակ էս լիներ։ Փաստացի կար էին ինչ կար։ Բայց եկեք նայենք՝ 96-ից ինչի ենք հասել, երբ ոչ մեկ չէր ուզում խոսել ինքնորոշման իրավունքի մասին, հետո դա մենք էդ սկզբունքը ամրագրել ենք, համանախագահների կողմից ներկայացված։ Բա մի բան էլ ձեր կողմից ավելացնեիք»։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին: Այս մասին Մակրոնն ասել է մարտի 26-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այսօր ես կցանկանայի հայտարարել Ուկրաինային 2 միլիարդ եվրո արժողությամբ...

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը. Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ։ Ըստ արգենտինական Perfil պարբերականի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին...

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Կառավարություն-խորհրդարան այսօրվա՝ մարտի 25-ի հարցուպատասխանի սկզբում Նիկոլ Փաշինյանը բավականին հանգիստ էր, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերի մի մասից հետո սկսեց հունից դուրս գալ, գոռգոռալ, տարօրինակ շարժումներ անել և վերհիշել նախկին երեք...

«Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին». Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա...

Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը․ «Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։...

Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտական փուլի հետհաշվարկը․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, գնում ենք ուրիշ ճանապարհով»։ Դեմոյանը գրել է․ «Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը...

Մեկ-երկու նիստ հետո կարող է Կաթողիկոսի պարտականությունն էլ վերցնեք Ձեր վրա․ Դանիելյանը՝ Փաշինյանին

2018 թվականից սկսած մեր հայրենակիցները տարբեր խոստումներ են լսում, ամեն անգամ համոզվում ենք, որ այս յոթ տարիների ընթացքում տրված խոստումները չեք կատարում, պարոն Փաշինյան։ Գնացել եք ընտրությունների՝ մի...

Որդին մոր ոսկեղենը գրավադրել էր բանկում ու խաղադրույքներ կատարել

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ Ոստիկանությունից հայտնում են, որ Լոռու մարզի...

«Ի դեպ»․ Կենսամակարդակը պիտի բարձրանա, բայց թոշակները՝ մնան նույնը

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...