Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. «Ժողովուրդ»

Ապր 12, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև հեղափոխական Նիկոլ Փաշինյանը հանրության օրակարգում մտցրել էր «բիզնեսի փայ մտնելու» ավանդույթից դուրս գալու իր առաքելությունը, բայց փայ մտնելը, իշխանության կարգավիճակի բերումով՝ բիզնեսմեններ դառնալը դեռ շարունակվում է։

Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանի հայրը ոսկերչության ոլորտում է նոր նվաճումներ արձանագրում։ Պալյանի հայրը անակնկալ դարձավ ոսկերչական խանութի սեփականատեր, ապա հայտարարվեց, որ դա ընտանեկան բիզնես է։

Հիմա էլ իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե ֆիլմարտադրությունը բերում ենք Հայաստան։

Կառավարությունը ապրիլի 10-ի նիստում հաստատեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրակրկիտ, 15 րոպե և ավելի խոսեց ֆիլմարտադրության ներդրումների մասին։

Ըստ նախարարի՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես:

Օրինակ՝ ՀՀ-ում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքները:

2019-2024-ին Հայաստանում, ըստ նախարարի, ֆիլմարտադրության համար ֆինանսավորումը 309 մլն դրամ է եղել: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ամենում ներգրավված է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ:

Համաձայն Սոնա Ղազարյանի հայտարարագրի՝ նրա ամուսինը Հանրային հեռուստատեսության ֆիլմարտադրության պատասխանատուն է, և հենց սրա համար է, որ առաջնահերթությունը տրվել է ՔՊ-ական պատգամավորի ամուսնուն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

NEWS.am-ը գրում է․ Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ Ի պատասխան NEWS.am-ի հարցման՝...

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ երկու պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա...

Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորին բացատրեց «Archeological site»-ի նշանակությունը

Ո՛չ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես և, ո՛չ բոլոր հնավայրերը կարող են իրենցից ներկայացնել արգելոց: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագծին՝...

Բերեք անկեղծ լինենք և՛ ժողովրդի հետ, և՛ ձեռք բերված նախագծի հետ․ Արման Ղազարյան 

Լիազորությունները կրճատելու օրինագիծ եք բերել, տակն էլ փորձում եք այլ հիմնավորում դնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ «Այդպես չի ստացվելու։ Բերեք անկեղծ լինենք և՛...

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանում Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։ Վերջինս ընդգծել է, որ...