ՀՀ բժշկական կենտրոններից մեկի փոխտնօրենը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների՝ խուսափել ծառայությունից

16 Հունվարի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է 3.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.351.000 ՀՀ դրամ գումար՝ փաստաթղթերում զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու և օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար:

Բացի այդ, 2024 թվականի ընթացքում նույնպես վերը նշված անձը ինչպես զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ցանկալի բուժհաստատությունում բժշկական ստուգումների արդյունքում զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է կազմել՝ այդ կերպ կազմակերպելով նրանց՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը, որի դիմաց վերջիններիս ծնողներից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված փոխտնօրենը 2025 թվականին ևս նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ, փաստաթուղթ կեղծելու եղանակով դիտավորությամբ պայմաններ է ստեղծել մեկ այլ զորակոչիկի՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ նախքան հերթական զորակոչի հայտարարումը հանցավոր արարքը բացահայտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։

ԲԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված 8 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...