ՀՀ-ն շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող չափանիշներից․ Մինասյան 

Մրտ 26, 2025

Մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է: Այս մասին խորհրդարանում Եվրոպական Միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«ՀՀ-ն ներկայումս շատ հեռու է Եվրոպական Միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից: Այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց CEPA համաձայնագրի շրջանակներում, և այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անել և այն էլ բերել այսպիսի մի, ըստ էության, հայտարարություն, բայց ոչ օրենք և պարտադրել Հայաստանի պառլամենտին նման օրենքի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...