ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
Ըստ տեղեկատվության՝ 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:
Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները
Թողարկող | Հայաստանի Հանրապետություն |
Վարկանիշ | BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s |
Տեղաբաշխված ծավալ | 750,000,000 ԱՄՆ դոլար |
Գնանշման օր | 2025թ. մարտի 5 |
Վերջնահաշվարկի օր | 2025թ. մարտի 12 |
Մարման օր | 2035թ. մարտի 12 |
Արժեկտրոն | 6.75% |
Տեղաբաշխման գին | 97.524% |
Եկամտաբերություն | 7.1000% |
ԱՄՆ 10տ. ուղենշ | 4.675% (2035թ. փետրվարի 15) |
Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ | 286 բ.կ. |
Ցուցակում | Լոնդոնի բորսա |
Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի: