Վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առիթը բաց չի թողնում աղաղակելու, որ ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդները նախկինում եղել են կուսակցականացված և քաղաքականացված:
Yerkir.am-ը ներկայացնում է ցուցակ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են այժմ կուսակցականացված ու քաղաքականացված բուհերի կառավարման խորհուրդները: Ի դեպ, այս բոլոր խորհուրդները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
1․ Երևանի պետական համալսարան
Սուրեն Պապիկյան – ՀՀ պաշտպանության նախարար,
Մխիթար Հայրապետյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,
Արթուր Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Արտուր Մովսիսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ:
2․ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Ալֆրեդ Քոչարյան — ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Քրիստինե Ղալեչյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Սուրեն Թովմասյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ,
Հարություն Սարգսյան — ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
Եղիազար Վարդանյան – Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
3․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Արման Խոջոյան — Էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
Արաքսյա Սվաջյան — ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Զարուհի Մաթևոսյան — Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
4․ Երևանի պետական բժշկական համալսարան
Արթուր Մարտիրոսյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Արմեն Նազարյան – առողջապահության նախարարի նախկին տեղակալ,
Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
5․ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ժաննա Անդրեասյան — ԿԳՄՍ նախարար,
Արաքսյա Սվաջյան — ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Վաղարշակ Մատիկյան — Կրթության տեսչական մարմնի ղեկավար,
Սերգեյ Թաշչյան — Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ:
6․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Տիգրան Ավինյան – Երևանի քաղաքապետ,
Սուրեն Վարոսյան – Արաբկիր վարչական շրջանի ղեկավար,
Արթուր Մարտւրոսյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Զարուհի Մաթևոսյան – վարջապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Սարգիս Հայոցյան – Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ:
7․ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
Արսեն Միխայլով — վարչապետի օգնական,
Հասմիկ Ավագյան — ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Գոհար Մամիկոնյան — Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
8․ Երևանի պետական կոնսերվատորիա
Դանիել Դանիելյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
9․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Տիգրան Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ,
Զարուհի Մաթևոսյան — Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
Արտուր Մովսիսյան — ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
Սիրանուշ Դվոյան – Լեզվի կոմիտեի նախագահ:
10․ Շիրակի պետական համալսարան
Կարեն Թռչունյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ,
Նազելի Բաղդասարյան – Շիրակի նախկին մարզպետ,
Արթուր Շատվորյան – ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալ,
Արտուր Մովսիսյան — ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
Արթուր Պապիկյան – Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ:
11․ Գավառի պետական համալսարան
Կարեն Սարգսյան – Գեղարքունիքի մարզպետ,
Արտուր Մովսիսյան — ԿԳՄՍՆ ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ,
Կարեն Ղարիբյան- ԲԿԳ կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ,
Արման Անդրիկյան-ԿԳՄՍ նախարարի խորհրդական:
12․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Դանիել Դանիելյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Սեդրակ Սիմոնյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական:
13․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Արայիկ Խզմալյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ,
Նաիրի Հարությունյան – ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ:
14․ Գորիսի պետական համալսարան
Ռոբերտ Ղուկասյան – Սյունիքի մարզպետ,
Արման Անդրիկյան – ԿԳՄՍ նախարարի խորհրդական,
Գոհար Մամիկոնյան — Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
15․ Վանաձորի պետական համալսարան
Արաքսյա Սվաջյան – ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Վարդան Կոստանյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Սերգեյ Թաշչյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ,
Կարեն Թումանյան – ԲԴԽ անդամ:
Այս պաշտոնյաներից շատերն ուղղակի իշող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, շատերն էլ անուղղակի են հարում տվյալ կուսակցությանը: Ի դեպ, ցուցակում ներառված չեն խորհուրդների այն անդամները, որոնք գերատեսչություններում զբաղեցնում են վարչության, բաժնի պետերի կամ տեղակալների և այլ պաշտոններ:
Ահա այսպիսին է այսօր սանտեխնիկայի բնագավառում հայտնի Ժաննա Շինարարի ղեկավարած ոլորտի իրական պատկերը: