ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունը․ «Ժողովուրդ»

Մյս 20, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պետական գումարներն ու հանրային վստահությունը խաչվում են կասկածելի կապերի ու պասիվ իրավապահների միջանկյալում, հասարակությունը մնում է առանց պատասխանների։

2024 թվականի գարնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց մի լրջագույն հարց՝ հնարավոր չարաշահումների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։ Ըստ նրա՝ ֆեդերացիայի ներսում առկա են ֆինանսական մութ գործարքներ, շահերի բախում եւ թափանցիկության ակնհայտ պակաս։ ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի՝ այս մասին ուղղված հարցմանը։ Լռություն մի դեպքում՝ երբ հնչում են միլիոնավոր դրամների վերաբերյալ լուրջ կասկածներ, եւ երբ պետության իրավական մեքենան պարտավոր է գործել՝ անկախ անձանց քաղաքական կամ անձնական կապերից։

Ինչի՞ մասին էր խոսքը

2021 թվականին ՀՖՖ-ն իրականացրել է Աբովյանի մարզադաշտի վերանորոգում ՈՒԵՖԱ-ի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը՝ 783 միլիոն դրամ (շուրջ 1.5 միլիոն դոլար), որի մասին ծավալուն հրապարակում է եղել «Հետք»-ում։ Սակայն պարզվել է, որ մրցույթը շահած «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն կապ ունի պետական պաշտոնյաների հետ: Այն հիմնադրել է Արտակ Ալեքսանյանը՝ նախկինում նման ծավալի շինարարության փորձ չունեցող շինարար, որի ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից։

Ըստ բաց աղբյուրների՝ Ալեքսանյան եղբայրները ընկերներ են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հետ, որն իր հերթին մտերիմ է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Վերջինս՝ որպես ՀՖՖ նախագահի խորհրդական, պատասխանատու է Կառավարության եւ ֆեդերացիայի միջեւ կապերի համար։

ՀՖՖ-ն մերժել է մրցույթին մասնակցող «Նյու Արմշին» ՍՊ ընկերությանը, որը պատրաստ էր իրականացնել աշխատանքը 50 միլիոն դրամով ավելի էժան գնով։ Խախտվել է նաեւ մրցույթի ընթացակարգը, եւ ողջ գործընթացը ձեւակերպվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամաններով։

Ո՞ւր է իրավական արձագանքը

Այս բոլոր տվյալները հանրայնացվել են, սակայն, դատախազությունը մինչ օրս չի տրամադրել որեւէ պարզաբանում՝ արդյոք Թովմասյանի ելույթը դարձե՞լ է ուսումնասիրության առարկա, նախապատրաստվե՞լ են արդյոք նյութեր, կամ սկսվե՞լ է քննություն։

Պատասխանների բացակայությունը հանգեցնում է մեկ պարզ եզրակացության. դատախազությանը կոռուպցիան չի հետաքրքրում, որտեղ ներգրավված են ՔՊ-ականներ կամ նրանց մերձ անձիք:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց՝ կա արդյոք դատախազությունից արձագանք ՀՖՖ ենթադրյալ չարաշահումների մասին, սակայն պատգամավոր Թովմասյանը տեղեկացրեց, թե չի ստացել որեւէ պատասխան դատախազ Աննա Վարդապետյանից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝...

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ...

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և...

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։...

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը հաշվարկված արտաքին քաղաքականություն չունի։ Ընկերներիցս մեկն ասում է՝ եթե չգիտես, թե ուր ես գնում, ինչ տարբերութուն, թե հիմա որտեղ ես։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի...