Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը. Civilnet.am

Ապր 9, 2025

Civilnet.amը գրում է. Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված նախօրեին մամուլում շրջանառված տեղեկության հետ, որ Հայաստանը հետ է կանչել տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը։

Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են կողմերի միջև դեռևս 2007-ի ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիների նկատմամբ միջպետական հետախուզումներից հրաժարվելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը», – նշված է #CivilNetCheck-ին տրամադրված պատասխանում։

#CivilNetCheck-ը հոդված էր գրել Զեյնալիի՝ տարընթերցումներ առաջացրած հայտարարության մասին՝ նաև հարցում ուղարկելով ՆԳՆ։

Ինչ համաձայնության մասին է խոսքը

Սակայն նախարարությունը չի մանրամասնում, թե 2007 թվականի ընդունված ինչ փաստաթղթի մասին է խոսքը և կոնկրետ երբ է տեղի ունեցել հանձնառության վերահաստատումը 2024-ին։ ՆԳՆ-ի խոսնակը հրաժարվեց հավելյալ բանավոր մեկնաբանություններ տրամադրել։ #CivilNetCheck-ը լրացուցիչ հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել համաձայնագրի տեքստը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Վարչապետի աշխատակազմը փետրվարի 1-ին 5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաները և ծաղիկները ո՞ւմ համար էր գնել

Վարչապետի աշխատակազմը փետրվարի 1-ին 5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաները և ծաղիկները ո՞ւմ համար էր գնել

Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 մլն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ։  Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։ «Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը...

Ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

Ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

Այսօր, մայիսի 13-ին, ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե...

Ծեծկռտnւք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկռտnւք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է...

Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց․ Պեդրո Զարոկյան

Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը գրում է․ «Համաձայն Երևանի քաղաքապետարանի կից նամակին, Նոր Նորքի 105 մանկապարտեզի անավարտ վերանորոգման համար քաղաքը վճարել է «Լիլանարմ» ՍՊԸ-ին պայմանագրի 75%-ը (222,164,999 ՀՀ դրամ): Շինարարական...